Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է վնասակար

Շրթներկը վնասակա՞ր է սրտի համար

Շրթներկը վնասակա՞ր է սրտի համար

Հակամանրէական նյութը` տրիկլոզանը, որը կիրառվում է լվացող միջոցների ու կոսմետիկայի մեջ, կարող է սրտի  հետ կապված խնդիրներ առաջացնել: Այդպիսի եզրակացության են եկել Կալիֆորնիայի համալսարանի գիտնականները, գրում է MedikForum-ը:

Տրիկլոզան կարող են պարունակել նաեւ անձնական հիգիենայի եւ կոսմետիկ պարագաները` հակամանրէական օճառը, ատամի մածուկը, շրթներկը: Այսպես, նախորդ գիտական ուսումնասիրություններն ապացուցել են, որ տրիկլոզանը կարող է խնդիրներ հարուցել պտղաբերության հետ կապված, ինչպես նաեւ բացասաբար անդրադառնալ դեռ չծնված երեխաների ուղեղի վրա:

Այն նաեւ քայքայիչ ազդեցություն է թողնում դիմադրողականության վրա եւ հարուցում ալերգիաներ:  Հիմա գիտնականները պարզել են, որ տրիկլոզանը խախտում է գործընթացը, որով մեր օրգանիզմի մկանները, այդ թվում նաեւ սիրտը, ստանում են ուղեղից ազդակներ:

Մկների վրա կատարած փորձարկումները ցույց են տվել, որ 20 րոպե անց տրիկլոզանը նվազեցնում է սրտի գործելու ունակությունը 25 տոկոսով:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ